Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկերության ընդհանուր ակտիվները 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 146.6 մլրդ դրամ, իսկ 2025թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 337.9 մլրդ դրամ». ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե

Դեկտեմբեր 03,2025 23:30

Factor. am կայքում հրապարակված «ՀԷՑ» ՓԲԸ վերաբերյալ «սենսացիոն» նյութում փորձ է արվում հանրությանը ներկայացնել խեղաթյուրված պատկեր:

❗Մասնավորապես, իրականում Ընկերության ընդհանուր ակտիվները 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 146.6 մլրդ դրամ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 337.9 մլրդ դրամ։

Ընդհանուր սեփական կապիտալը նույն ժամանակահատվածում աճել է 31.5 մլրդ դրամից մինչև 136.9 մլրդ դրամ։

❗Այսպիսով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ՀԷՑ ՓԲԸ-ի ակտիվները աճել են շուրջ 191 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալը՝ մոտ 105 մլրդ դրամով։

📍Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016–2025 թվականներին ընկերությունը իրականացրել է շուրջ 270 մլրդ դրամի ներդրումներ, տրամաբանական է, որ այդ ընթացքում պարտավորությունները աճել են մոտ 85 մլրդ դրամով, հատկապես եթե նկատի ունենանք, որ նույն ժամանակահատվածում ակտիվներն ու սեփական կապիտալը միասին ավելացել են շուրջ 300 մլրդ դրամով։

📌Այս բոլոր ցուցանիշները հասանելի են Ընկերության միջազգային աուդիտորական կազմակերպությունների կողմից հաստատված հաշվետվություններում:

❗Հրապարակման մեջ նաև նշվում է, որ ՀԷՑ-ն անցել է «Տաշիր» ընկերությունների խմբին 2009 թ.-ին, որը չի համապատասխանում իրականությանը: Եվ այդ փաստը հեշտությամբ կարելի է ստուգել ՀՀ սեփականության գրանցման համապատասխան ռեգիստրում:

❗Սա ևս վկայում է այն մասին, որ գործ ունենք բացահայտ ստի ու փաստերի կեղծման հետ:

 

ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031