ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնեմ Կատարի Պետության մայրաքաղաք Դոհա, որտեղ «Դոհա ֆորում»-ի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ կմասնակցեմ «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։


















































