Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարերի սիմֆոնիայի» տարածքում գտնվող հողամասը կվերադարձվի պետությանը

Դեկտեմբեր 04,2025 12:20

Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրեց այն հարցը, որով առաջարկվում էր ընդունել Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող 0,11 հա մակերեսով հողամասի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը:

Նա տեղեկացրեց, որ դատախազության ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ այդ հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի, ապա՝ քաղաքացու սեփականության իրավունք, սակայն դատախազության միջնորդագրի քննարկման արդյունքում գույքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Եվ այժմ առաջարկվում է ընդունել գույքի նվիրատվությունը պետությանը՝ հետագա ապօրինի օտարումը կամ այլ խախտումները բացառելու նպատակով: Նա նմանօրինակ այլ գույքերից էլ խոսեց:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ այդ գույքը գտնվում է «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում եւ պարզաբանեց, թե ինչու պետք է վերադարձվի հենց Շրջակա միջավայրի նախարարությանը:

«Այսինքն՝ «Քարերի սիմֆոնիայի» մի հատված սեփականաշնորհված է եղել ֆիզիկական անձի կողմից, եւ արձանագրելով, որ դա ապօրինի է, չէր կարող սեփականաշնորհվել, որովհետեւ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հող է, այդ կետից չենք վերադարձնում համայնքին, այլ վերադարձնում ենք Շրջակա միջավայրի նախարարությունը»,-նշեց Փաշինյանը:

Կառավարության նիստն ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031