Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որեւէ փորձ. արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հայտարարությունը

Դեկտեմբեր 04,2025 12:24

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԵՎ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքոստորագրյալ արքեպիսկոպոսներս և եպիսկոպոսներս, որդիական մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Անընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որեւէ փորձ՝ ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։

Եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական-ժողովական իրավասու մարմինների միջոցով՝ համաձայն մեր Սուրբ Եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի։

Անհանդուրժելի և դատապարտելի ենք նկատում Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետի անվան հիշատակման կամայական զեղչումը՝ որպես ծիսականոնական կոպտագույն խախտում, որը եկեղեցաբանության տեսանկյունից պառակտման տարրեր է պարունակում։
Վստահ ենք, որ մեր Սուրբ Եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը վեր են անձնական, խմբային կամ այլ շահերից եւ ամրապնդվելու են սիրո հաղորդության, ճշմարտության եւ արդարության ճանապարհով՝ առաքելական հորդորով հաստատելի, թե՝ «Խնդրում եմ ձեզ, եղբայրնե’ր, հեռո’ւ մնացեք նրանցից, ովքեր պառակտում եւ գայթակղություն են առաջ բերում՝ հակառակ այն վարդապետությանը, որ դուք սովորեցիք։ Հեռո’ւ մնացեք նրանցից» (Հռոմ. ԺԶ 17):

Համոզված ենք, որ մեր եպիսկոպոսաց համախումբ ջանքերով արդյունավետ լուծումներ կգտնենք ի շահ մեր Սուրբ Եկեղեցու:

Խաժակ արքՊարսամյան
Նաթան արքՀովհաննիսյան
Հակոբ արքԳլնճյան
Եզրաս արքՆերսիսյան
Վիգեն արքԱյքազյան
Հայկազուն արքՆաջարյան
Միքայել արքԱջապահյան
Բագրատ արքԳալստանյան
Արշակ արքԽաչատրյան
Վահան եպսՀովհաննիսյան
Հովակիմ եպսՄանուկյան
Տաթև եպսՀակոբյան
Արարատ եպսԳալթագճյան
Մկրտիչ եպսՊռոշյան
Աբգար եպսՀովակիմյան
Մարկոս եպսՀովհաննիսյան
Մուշեղ եպսԲաբայան
Նարեկ եպսԲերբերյան
Հովնան եպսՀակոբյան
Դանիել եպսՖընտըգյան
Տիրան եպսՊետրոսյան
Մեսրոպ եպսՊարսամյան
Օշական եպսԿյուլկյուլյան
Առեն եպսՇահենյան
Գրիգոր եպսԽաչատրյան
Կիրակոս եպսԴավթյան
Մակար եպսՀակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031