Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ սահմանային պաշտպանությունը շուրջ 100 կմ ավելացել է, դրանից ելնելով պետք է որոշումներ ընդունենք»․ Սեյրան Օհանյան

Դեկտեմբեր 04,2025 13:08

«Հայաստանի Հանրապետության սահմանային պաշտպանությունը շուրջ 100 կմ ավելացել է։ Ղարաբաղի 283 կմ-ին ավելացել է Ադրբեջանի հետ սահմանը՝ Զոդից մինչեւ Մեղրի։ Դրանից ելնելով՝ մենք պետք է որոշում ընդունենք, թե ինչպիսին է մեր ազգային անվտանգության ռազմավարությունը։ Եվ պաշտպանության նախարարությունը պաշտպանական ռազմավարության վերանայում պետք է անի եւ դրանից բխող հարցերով կատարի իր համալրման ամբողջ գործընթացը»,- ԱԺ նստաշրջանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սեյրան Օհանյանը նշեց․ «Կուսակցական ծրագրերը մեկ այլ բան են, որովհետեւ ձեր կուսակցական ծրագրերով մենք ամբողջ Արցախն ենք կորցրել, բայց զինված ուժերի զարգացում ապահովելը, կազմ-հաստիքային, կառուցվածքային փոփոխությունները եւ համալրումն այլ բան են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան ասաց․ «Քիչ առաջ պարոն Օհանյանը մեզ մեղադրեց Արցախը կորցնելու մեջ։ Պարոն Օհանյան, մենք Արցախը կորցել ենք շատ վաղուց, դուք էլ եք եղել բանակաշինության հիմքում, ես էլ եմ եղել, եւ մինչեւ 1994 թվականը մեր բանակն ուներ որոշակի գաղափարական, քաղաքական եւ ռազմավարական առանձնահատկություններ։ Դրանից հետո մենք անշեղորեն ապրել ենք անկում, ընդհուպ մինչեւ կոռուպցիոն դրսեւորումներ։ Եվ բանակը։ Եվ 2016 թվականին  հակառակորդը ցույց տվեց, որ ունի առավելություններ»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Իսկ եթե կորստի պատճառները շատ էիք ուզում իմանալ, քննիչ հանձնաժողովը շատ լավ հարթակ էր՝ էդ ամբողջը վեր հանելու եւ հասարակությանը ներկայացնելու համար, որն անշեղորեն մենք կդարձնենք իրականություն»,- հավելեց Քոչարյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031