Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր այդ պահվածքի ֆոնին զարմանալու չէ այն ամենը, ինչ մեզ հետ եղավ վերջին 5 տարում. Դանիել Իոաննիսյան

Դեկտեմբեր 04,2025 13:04

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում փորձում էր հիմնավորեր, թե ինչու մենք պետք է շարունակենք օկուպացրած պահել Աղդամը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն և Ջեբրայիլը:

Մի կողմ թողնենք այն, թե դա որքանով էր լուրջ կամ ճիշտ: Ազնվությամբ արձանագրենք, որ մենք համարյա բոլորս էինք այն ժամանակ դա անում: Շատերս գնում ու դրում հիմնավորում էինք, թե ինչու պետք է տասնամյակներով օկուպացրած պահենք բազմաթիվ ադրբեջանական բնակավայրեր (իսկ այդ բնակավայրերի ադրբեջանցի բնակիչները չեն կարող վերադառնալ իրենց տներ):

Մեր այդ պահվածքի ֆոնին զարմանալու չէ այն ամենը, ինչ մեզ հետ եղավ վերջին 5 տարում… Բոլորիս պահվածքի, ոչ միայն Սերժ Սարգսյանի:

Ի՞նչ էինք ուզում, որ ԼՂԻՄ-ի մեջ չմտնող (ու բոլոր-բոլոր չափանիշներով Ադրբեջանին պատկանող) տարածքների 25 տարվա օկուպացիայից հետո ադրբեջանցիք մեր գլուխը շոյեին ու ասեին «դե լավ, անցած լինի՞»… Դա հնարավոր կլիներ միայն մի դեպքում, եթե մենք կամավոր վերադարձնեինք այդ շրջանները, բայց մեր բոլոր իշխանություններն ու ընդդիմությունները (բացի 2017-ին ՀԱԿ-ից) ամեն ինչ անում էին, որ դա չլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031