Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև։
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 7-ի ցերեկը , 8-ին շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Դեկտեմբերի 5-8-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով:
Երևան քաղաքի դեկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 14.8°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա – 16.3°C (1953թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.6°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն




















































