Դեկտեմբերի 3-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին, որը կազմակերպվել էր ամերիկյան առաջատար էներգետիկ խորհրդատվական ընկերության՝ U.S. Energy Stream-ի կողմից։
Համաժողովին մասնակցել են ԱՄՆ Էներգետիկայի քարտուղար Քրիս Ռայթը, ԱՄՆ կոնգրեսականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև էներգետիկ ոլորտում ամերիկյան մասնավոր կազմակերպություններ։
Համաժողովին քննարկվել են էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն


















































