Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը չհերքեց, որ ԱԱԾ ծառայողը կարող է հոգեւորականին դիմել՝ Վեհափառի անունը չհնչեցնելու համար

Դեկտեմբեր 04,2025 13:55

Պատասխանելով լրագրողի այն թեմայով հարցին, որ ԱԱԾ-ն գնացել է հոգեւորականի մոտ եւ առաջարկել Վեհափառի անունը պատարագի ժամանակ չհնչեցնել,  ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. « Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում:

Երբ ես մտադիր եմ մասնակցել պատարագի, մենք խնդրում ենք, որ այս փաստը, որ նա կաթողիկոս չէ, հաշվի առնվի:

Մի դեպքում դա կարող է լինել ծանոթ լինել, կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որեւէ տեղ աշխատող չլինել, այլ դեպքում կարող է բարեկամ լինել, կարող է իմ օգնականը լինել…դա կախված է նրանից՝ ով ում է ճանաչում եւ ինչ կապեր ունի»:

Նա նաեւ ասաց, որ ԱԱԾ ծառայողները միայն իր պատարագ գնալու առիթով չեն շփվում հոգեւորականների հետ, կան նաեւ շատ հայտնի եւ անհայտ առիթներ եւս:  «Այնպես որ շատ մի նեղվեք դրանից»,-ասաց Փաշինյանը:

Ճեպազրույցն ՝ ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031