ԱԺ նստաշրջանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումն անցավ թեժ մթնոլորտում։ Մրցութային խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարցրեց թեկնածուին․ «Ձեր ընկալմամբ քաղաքական կոռուպցիան ո՞րն է եւ որո՞նք են այն ռիսկերը, որոնք բնութագրում են քաղաքական կոռուպցիան։ Արդյոք դուք հիմա ՀՀ-ում նման երեւույթներ նկատո՞ւմ կամ գնահատո՞ւմ եք»։
Վահե Մկրտչյանն ասաց, որ կոռուպցիոն ռիսկերն ամենուր են։
Իր ելույթում Թադեւոս Ավետիսյանը հարցադրում արեց․ «Քաղաքական կոռուպցիա՞ չէ ընդդիմադիրների խոսքը լռեցնելը, վարձու կիլլերներ պահելը սոցիալական ցանցերում»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում ասաց․ «Այն մարդիկ, ովքեր 2018 թվականին եկան իշխանության այն հայտարարություններով, որ պետք է կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարեին, հիմա ամեն քայլափոխի կարող ես առերեսվել մի իրականության, որտեղ տեղի է ունենում կոռուպցիա, հովանավորչություն, գումարների խոշոր մսխում»։ Աննա Գրիգորյանը բերեց մի քանի օրինակներ, ասաց, որ վերջերս մեկ անձից գնումների տրամաբանությամբ ու գաղտնի ընթացակարգով 550 հազար դոլար փոխանցվել է մեկ կազմակերպության, որը կապվում է Վարդան Ազատյան անուն-ազգանունով անձի հետ։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ տվյալ անձը հեղինակել է «Ովքեր արեցին հեղափոխությունը» ստեղծագործությունը։ Այսինքն մերձիշխանական մարդուն գաղտնի ռեժիմով տրամադրվել է 550 հազար դոլար։ Հովանավորչությո՞ւն, չէ, չեք լսել նման բան»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, դիմելով Աննա Գրիգորյանին, ասաց․ «Ես կարծում եմ, որ դուք պետք է ձեզ զատեք Ռոբերտ Քոչարյանից, միգուցե նոր քաղաքական ուժ ձեւավորեք եւ հստակ քաղաքական գնահատական տաք կոնկրետ Ռոբերտ Քոչարյանին եւ իր իշխանավարման տարիներին տեղի ունեցածի վերաբերյալ։ Ես կարծում եմ,որ դուք պետք է Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոն Քոչարյանին այդ հարցը տաք՝ որտեղի՞ց Լեւոն Քոչարյանին կամ իրենց ընտանիքին 200 մլն դոլարի կարողություն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Աննա Գրիգորյանն իր ելույթում պատասխանեց ՔՊ-ականներին, ովքեր իրեն մեղադրել էին ճամբարափոխ լինելու՝ ՔՊ-ից «Հայաստան» դաշինք գնալու մեջ։ «Պարոն Կոնջորյան, դուք չեք նեղվո՞ւմ, որ էս մարդիկ էսքան խոսում են, ընդդիմությունից՝ Լուսավորից եկել եք, ՔՊ խմբակցության ղեկավար եք դարձել, ասեք թող մի քիչ իրենց համեստ պահեն, ամեն անգամ կարելի՞ է ձեզ այդպես վիրավորել։ Ո՞ւր է Շիրակ Թորոսյանը, ՀՀԿ պատգամավոր էր, հիմա ձեր կուսակցության անդա՞մ չէ։ Ընդդիմությունից իշխանություն եք եկել, ես իշխանությունից գնացել եմ ընդդիմություն ձեր դեմ պայքարելու համար»,- նշեց Աննա Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Երբ ես տեսնում եմ ծայրահեղ անսկզբունքայնություն, ինչ մեղքս թաքցնեմ, ես դրանից նեռվայնանում եմ։ Դուք ոչ թե իշխանություն գնացել եք ընդդիմություն, դուք մտածել եք՝ պատերազմն ավարտվել է, ամենայն հավանականությամբ հեսա սրանց հեռացնելու են իշխանությունից, դե ես հո հիմար չեմ, որ մնամ «Իմ քայլում»։ Դուք վստահ էիք, որ Քոչարյանը հեսա գալու է կրի, բայց չստացվեց»։
Ռուբինյանը հավելեց․ «Եթե էսօր պարզվեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին միլիոնատեր է, գալու էիք, ասելու էիք՝ էդ ո՞նց է ստացվում, որ էս երկրում ոչ մեկի որդին միլիոնատեր չի դառնում, բայց հենց Փաշինյանի որդին է էնքան տաղանդավոր, որ ջահել-ջահել դարձավ միլիոնատեր։ Էդ ո՞նց ստացվավ, որ Քոչարյանի որդին էր միլիոնատեր իր նախագահության օրոք, ինչո՞ւ էր ըտենց, բիզնես հանճա՞ր ա ինքը։ Պարոն Հրաչյա Հակոբյան, դուք ինչի՞ միլիոնատեր չեք, հանճարեղ չեք, հա՞, ապաշնորհի մեկն եք էլի, մարդ էլ վարչապետի աներձագը լինի ու միլիոնատեր չլինի»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ելույթում նշեց․ «Մենք պիտի մտածենք էս երկրի մասին, հակակշռման մեխանիզմների մասին, ո՞նց անենք, որ էս իրավիճակը մեզ մոտ չլինի, ո՞նց անենք, որ էս երկիրը կառուցենք, որ կաշառք վերցնողի ընտանիքն ամաչի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































