Լրահոս
Օրվա լրահոսը

Օնլայն վարկեր ձևակերպելով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած անձը 4 տարի ազատազրկման է դատապարտվել

Դեկտեմբեր 04,2025 17:05

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով, համակարգչի միջոցով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած մեղադրյալի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ Ա.Հ.-ն դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման:

Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել այն արարքի համար, որ նա, 2021-2022 թվականների ընթացքում, 39 քաղաքացիների մոլորեցնելով, նրանց «Իդրամ» հավելվածներին հասանելիություն ստանալու, դրամապանակում առկա գումարը տնօրինելու, հավելվածի միջոցով օնլայն վարկ ձևակերպելու միջոցով, հափշտակել է 39 միլիոն 803 հազար դրամ:

Ընդգծենք, որ այն դեպքերում, երբ հափշտակվել է հավելվածում առկա գումարը, տուժող է ճանաչվել քաղաքացին, օնլայն վարկեր ձևակերպելու դեպքում` տուժող է ճանաչվել բանկը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031