Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա այն զեկույցն է, որ չի կարող երկար մնա գաղտնի վայրում»․ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ 44-օրյա պատերազմի զեկույցի որոշ դրվագներ կհանրայնացվեն

Դեկտեմբեր 04,2025 17:22

44-օրյա պատերազմի զեկույցում կան դրվագներ, որոնք կարող են հասանելի դառնալ հանրությանը․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Կյանքը ցույց կտա, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները։ Խնդրում եմ համբերատար լինել։ Սա այն զեկույցն է, որ չի կարող երկար մնա գաղտնի վայրում, ինքը պետք է իր ճանապարհը հարթի»,-ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը սուտ որակեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի պնդումը, որ Արցախը հայաթափվել է «որոշ կուսակցական ծրագրերի շրջանակներում»․ «Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ շփման գիծը ամրացված լիներ… Այն ժամանակ մենք տեսել ենք մենակ բանկա-բութուլկեքը։ Սեյրան Օհանյանը չի ունեցել էդ հնարավորությունը՝ ամրոցներ կառուցելու համար, քանի որ այն ժամանակ գումարները գնում էին դղյակների կառուցելու վրա, մինչդեռ այսօր գումար է ծախսվում անվտանգության ամրապնդման վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031