Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս այլասերումը սովորաբար հոգնեցում է, մարդիկ աստիճանաբար անցնում են պայքարի, զգուշացեք ձեր գործողություններից»․ Էլինար Վարդանյան

Դեկտեմբեր 04,2025 17:34

«Պաշտոնական տվյալներով՝ 2023-2024 թվականներին քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդությունները եղել են 600-700-ի շրջանակներում։ 2025 թվականի միայն առաջին կեսի ընթացքում դատարան ներկայացված միջնորդությունների թիվն արդեն կազմում էր 600։ Եվ այս միջնորդությունների 60 տոկոսն էլ բավարարվել են»,- ԱԺ նստաշրջանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նա նշեց, որ նաեւ քաղաքացիների ապօրինի գաղտնալսում է իրականացվում ԱԱԾ կողմից, հետո երբ որեւէ բան գտնում են, դիմում են դատարան, դատարանը հետին թվով թույլտվություն է տալիս այդ ձայնագրություններն օգտագործելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

«Արդարադատության նախարարը երեկ ասում էր, որ ի ուրախություն մեզ՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Է, հո չէր ասելու, որ քաղբանտարկյալներ կան, եւ այդ քաղբանտարկյալների համար պատասխանատուն մենք ենք»,- ասաց նա։ Ըստ Վարդանյանի՝ այսօր ԱԱԾ-ն դարձել է այս իշխանության կողմից շահագործվող մի մարմին, կարելի է ԱԱԾ-ն նույնականացնել թրաֆիքինգի զոհի հետ։

«Այս այլասերումը սովորաբար հոգնեցում է մարդկանց՝ հոգնում են եւ գաղտնալսվողները, եւ գաղտնալսողները, հոգնում են եւ բռնողները, եւ բռնվողները, հոգնում են եւ դատողները, եւ դատվողները։ Մարդիկ աստիճանաբար անցնում են պայքարի, զգուշացեք ձեր գործողություններից»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031