Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավային Կովկասի՝ տրանսպորտային հանգույցի վերածվելու ներուժի արդյունավետ իրացումը կարող վերափոխել տարածաշրջանը. Միրզոյանը՝ Գերմանիայի ԱԳ դաշնային նախարարին

Դեկտեմբեր 04,2025 17:50

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հարցում առավել կարևորություն ներկայացնող հարցերը։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի նախապատրաստական աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է երկկողմ օրակարգի բովանդակային հագեցվածությունը։

Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը գոհունակությամբ նշել են օրերս ՀՀ-ԵՄ նոր՝ ռազմավարական գործընկերության օրակարգի հաստատումը՝ ընդգծելով դրանով նախատեսված ուղղություններով ակտիվ փոխգործակցության հարցում անկեղծ շահագրգռվածությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման ճանապարհին Գերմանիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը։

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի, ինչպես նաև տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում ՀՀ մոտեցումները։

«Հարավային Կովկասի՝ տրանսպորտային հանգույցի վերածվելու ներուժի արդյունավետ իրացումը կարող վերափոխել տարածաշրջանն ու կարևոր դեր խաղալ փոխկապակցվածության ցանցի զարգացման հարցում», – ընդգծել է նախարար Միրզոյանը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031