Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահի անունով ևս կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել WhatsApp-ում

Դեկտեմբեր 04,2025 18:10

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ WhatsApp հավելվածում  ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ. հեռախոսահամարներ՝ +374 77 840961, +374 77 679026),  որոնցով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ: Հնարավոր է լինեն նաև այլ համարներից ստեղծված օգտահաշիվներ։

Կոմիտեն հայտնում է, որ այդ օգտահաշիվները որևէ կապ չունեն ինչպես ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ ՊԵԿ նախագահի անվան հետ, հետևաբար, դրանք հանդիսանում են տեղեկատվության տարածման կեղծ աղբյուր։

ՊԵԿ-ը հորդորում է անտեսել նմանատիպ հաղորդագրությունները, չպատասխանել դրանց, ինչպես նաև այդ օգտահաշիվների միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները։

Կոմիտեն հիշեցնում է, որ Պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գործունեության վերաբերյալ ցանկացած հաղորդակցություն իրականացվում է բացառապես պաշտոնական հետևյալ հարթակներով.

ՊԵԿ նախագահի պաշտոնական էջեր՝

Facebook facebook

LinkedIn linkedin.com

 ՊԵԿի պաշտոնական հարթակներ՝

ՊԵԿ պաշտոնական կայք www.src.am

Facebook https://www.facebook.com/petekamutner/

Instagram https://www.instagram.com/src_armenia/?igshid=YmMyMTA2M2Y

Telegram https://t.me/petekamutner_arm

X (Twitter) https://x.com/srcarmenia?s=21

YouTube https://www.youtube.com/channel/UCi2PoPkMrJ6D2Lt09QZztlg

 ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031