Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գանգատն ընդդեմ Հայաստանի՝ ամրագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։
Ըստ գանգատում ներկայացված նկարագրական մասի՝ գործը վերաբերում է 1994-2014 թվականներին Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մերժմանը: Կազմակերպությունը 2014-ին նման տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել «Անվտանգ զինվոր՝ անվտանգ Հայաստանի համար» նախագծի շրջանակներում: Նախագիծը ներառում էր զինված ուժերում մահացությունների և հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող առցանց տվյալների բազա: Հարցմանը պատասխանելու մերժումներին բախվելով՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն հայցեր էր ներկայացրել վարչական դատարաններ, որոնք, ի վերջո, մերժվել էին, և դատարանները մերժել էին կազմակերպությանը ստանալ պահանջվող տեղեկատվությանը՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։
ՄԻԵԴ վճռով ամրագրված է․ «Դատարանը համարում է, որ գանգատ ներկայացնող կազմակերպությանը պահանջվող տեղեկատվությանը հասանելիությունը մերժելով՝ ներպետական մարմինները միջամտել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ նրա իրավունքներին։ Նման միջամտությունը, պետք է լինի «օրենքով սահմանված», հետապնդի քանի օրինական նպատակներ և լինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակին կամ այդ նպատակներին հասնելու համար։
Կառավարությունը պնդում էր, որ գանգատը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հետ ratione materiae անհամատեղելի էր: Նրանք պնդում էին, որ դիմող ՀԿ-ն չի հիմնավորել, թե ինչպես է զինված ուժերում մահացությունների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը՝ ներառյալ մահացածների անունները, յուրաքանչյուր միջադեպի ամսաթվերը և վայրերը, յուրաքանչյուր համապատասխան զորամասի թիվը (և այդ զորամասերի համապատասխան հրամանատարների անունները և զինվորական կոչումները), մահացությունների պատճառները և միջադեպերի համառոտ նկարագրությունը, օգնելու իրեն զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստելու՝ իր նպատակին հասնելու գործում:
Կարդացեք նաև
Այն նաև հստակորեն չէր նշել հանրությանը տվյալ տեղեկատվությունը տրամադրելու նպատակը, որը ներառում էր մահացածների մասին անձնական տեղեկություններ և զինվորականներին վերաբերող զգայուն տեղեկություններ: Մինչդեռ դիմող ՀԿ-ի կողմից պահանջվող մանրամասն տվյալներն այնպիսի տեղեկատվություն չէին, որը հանրությունն իրավունք ուներ ստանալու:
Ավելին, դիմող ՀԿ-ի առցանց տվյալների բազան (տե՛ս վերևում 7-րդ կետը) արդեն իսկ պարունակում էր զինված ուժերում մահացությունների վերաբերյալ վիճակագրություն՝ սկսած 2000-ականների սկզբից, ինչը ցույց էր տալիս, որ այն Պաշտպանության նախարարությունից պահանջվող գաղտնի տեղեկատվությունը կարիք չուներ իր նպատակներին հասնելու և ակնհայտ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի քննարկմանը նպաստելու համար էր»։
ՄԻԵԴ վճռի՝ ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում ՀՀ-ն պետք է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի վճարի, 2,287 եվրո փոխհատուցում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































