Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը մարդկանց նստեցնելու ավելի ճկուն հոդված պետք է մտածի: Օրինակ` քրեականացնի արցախյան շարժման գաղափարը». Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 04,2025 22:50

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանությունը մարդկանց նստեցնելու ավելի ճկուն հոդված պետք է մտածի: Օրինակ` քրեականացնի արցախյան շարժման գաղափարը, իսկ դրա կրողներին և սատարողներին հայտարարի օրենքից դուրս:

Սրանով հա´մ մարդ բռնելու հարցը կլուծի, հա´մ մեծ հաճույք կպատճառի Ադրբեջանին:

Սրանք եկեղեցիներով ընկած մարդ են «վերբովկա» անում, որ կանոնների խախտմամբ կեղծ պատարագ մատուցեն, սրանցից ամեն ինչ սպասելի է:

Արշակ Սրբազանն ինչ հարված ասես ստացել է, վստահ եմ` արդեն իմունիտետ ունի. սա էլ կանցնի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031