«Սրբազան պայքարի» գործով դատական նիստում այսօր Բագրատ սրբազանն իր զորակցությունը հայտնեց ձերբակալված Արշակ սրբազանին:
«Իմ զորակցությունն եմ հայտնում քիչ առաջ ձերբակալված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին: Մյուս երեքշաբթի ոչ մի ակնկալիք էլ չունեմ, բայց այն ժամանակ կխոսեմ»,- ասաց Բագրատ սրբազանը:
«Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:
Ավելի անհեթեթ բան չէինք լսել»,- այսօր ավելի վաղ ասել էր Արշակ սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը:


















































