Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հաղորդմանը

Դեկտեմբեր 04,2025 23:10

ՀՀ վարչապետի տիկնոջ կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել էր, որ իր անունով գործարարների վրա հնարավոր ճնշումների և «88» սուպերմարկետների ցանցի հետ կապված ահազանգերի վերաբերյալ դիմել է Գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննություն իրականացնել։

Նա ընդգծել է, որ նման գործողությունները, եթե հաստատվեն, ենթադրում են քրեական պատասխանատվություն, և կոչ է արել տուժած գործարարներին՝ դիմել իրավապահներին։

Օրեր առաջ Աննա Հակոբյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ «88» սուպերմարկետների հետ ոչ մի առնչություն չունի:

 

Իսկ այսօր Աննա Հակոբյանը գրել է.

«88» սուպերմարկետների ցանցի հետ իմ որևէ առնչության բացակայության վերաբերյալ իմ հայտարարությունից հետո ահազանգեր են հնչում, թե իմ անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել կամ իրենց տարածքները վարձակալության տալ` դրանցում գործող բիզնեսները փակելով։ Նման բովանդակությամբ պնդումներ կան նաև իմ վերոհիշյալ գրառման մեկնաբանություններում։

Նման արարքները, հաստատվելու դեպքում, քրեական պատասխանատվություն են ենթադրում։

Այս առիթով այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով սահմանված կարգով քննել նշված ահազանգերը։

Ակնկալում եմ, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեությունը, տարածքների վարձակալության պայմանները, դրանցում հարկադրանքի, սպառնալիքի կամ հակաօրինական տարրերի մասին խոսակցությունները կհետաքննվեն և հանրությանը կտրվեն հրապարակային պարզաբանումներ։

Բոլոր այն գործարարներին, ովքեր տուժել են նշված հանգամանքներում, կոչ եմ անում հրապարակայնորեն հայտարարել այդ մասին և, միևնույն ժամանակ, դիմել իրավապահ մարմիններին։

Տրամաբանական կլիներ, որ «88» սուպերմարկետների ցանցը նույնպես հանդես գար հրապարակային պարզաբանումներով։

Մտադիր եմ հետևողականորեն հետամուտ լինել իմ անվան այսպիսի շահարկման բոլոր դեպքերին, իմ անունից անընդունելի և առերևույթ հանցավոր գործողություններ կատարող անձանց բացահայտմանը և նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու գործին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031