Դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ:
Ի շարունակություն նոյեմբերին Թբիլիսիում ունեցած քննարկումների՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգային հարցերի։
Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով իրականացվող քայլերի՝ կարևորվել են գործարար կապերի խրախուսմանն առնչվող հետևողական աշխատանքները՝ միտված տրանսպորտային ու տնտեսական ակտիվ հաղորդակցության ապահովմանը:
Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ


















































