Անդրանիկ Ավետիսյանի մոտ, ըստ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տրված տեղեկանքի, առկա է «ոչ հասուն բարդացած կատարակտ, միջին աստիճանի կարճատեսություն»։ Նա Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա էր դիմել 2023թ. հոկտեմբերի 23-ին։ Ըստ տեղեկանքի՝ հաստատվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ախտորոշումը։ Ըստ եզրակացության՝ «Սակայն հնարավոր ավելի լավ արդյունք ունենալու և տեսողության հետագա անկումը կանխելու նպատակով, հիվանդը ցանկանում է բուժումը շարունակել եվրոպական առաջնակարգ ակնաբուժական կլինիկաներում գերժամանակակից դեղամիջոցների և բուժտեխնիկայի կիրառմամբ (պրոֆ.Ա.Հ.Վարդանյան)։
«Առավոտին» դիմած քաղաքացին նամակով դիմել է մեր լրատվամիջոցին, ՀՀ վարչապետին, ՀՀ առողջապահության նախարարին, ՀՀ ԱԺ նախագահին։ Ներկայացնում ենք այն.
«ՀՀ առողջապահական համակարգի անկատարության պատճառով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ կանգնում են դժվարին խնդիրների առջև։ Այդ անկատարության հետեւանքով հայտնվել եմ մի իրավիճակում, որը հնարավոր է հաղթահարել միայն Ձեր անձնական միջամտությամբ։
Համառոտ ներկայացնեմ տեղի ունեցածը։
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարությունը չպետք է թույլ տար ՀՀ-ում չգրանցված, ցածրորակ, ժամկետանց, արտադրման նոր ամսաթվով վերափաթեթավորված թուրքական արտադրության դեղամիջոցի վաճառքը Երեւանի դեղատներում։
Վ.Մալայանի անվ.ակնաբուժական կենտրոնը չպետք է դեղամիջոցը կիրառեր, հետո ասեր. «առաջացած բացասական հետեւանքների մասին պատասխանատու է ոչ թե բուժկենտրոնը, այլ դեղամիջոցը ներմուծողը»։
Կատարվածի համար ես կարող եմ պահանջել նյութական փոխհատուցում, սակայն ես հիմա դրա կարիքը չունեմ։
Ինձ անհրաժեշտ է ՀՀ առողջապահության նախարարության և բուժկենտրոնի ոչ նյութական, տեխնիկական աջակցությունը, սեփական միջոցների հաշվին, իմ հետագա բուժումը արտերկրում կազմակերպելու։ Այն հիմնավորված է մեր մասնագետների կողմից տրված պաշտոնական եզրակացություններով։ Այն իրականացնելու համար, ԱՆ-ն և բուժկենտրոնը պետք է դիմեն արտերկրյա որեւէ առաջատար կլինիկայի, բուժման համաձայնությունը և հրավերը ստանալու համար։
ՀՀ առողջապահության նախարարությունը և բուժկենտրոնը հեշտությամբ, շատ արագ սա կարող են անել, պարտավոր են անել։
Ավելին, պատրաստակամ են դա անել։
Սակայն որոշ հանգամանքներով պայմանավորված, դա կանեն միայն Ձեր անձնական միջամտությամբ։
Խնդրի մասին մանրամասն իրազեկված են ՀՀ առողջապահության նախարար Ա.Ավանեսյանը, ԱԺ նախագահ Ա.Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Հ.Հունանյանը։
Իմ բարեվարքությունը արտերկրում և վերադարձը ճիշտ ժամանակին կարող է երաշխավորվել պայմանագրային հիմքով՝ իմ ողջ գույքի գավադրմամբ։
Գտնվում եմ գերազանց մարզավիճակում։ Միակ արտակարգ դեպքը, որ կարող է իմ հետ պատահել, դա ավտովթարն է կամ՝ ավիաաղետը։ Անգամ այդպիսի դեպքերում, թող իմ ողջ գույքը նախապես կազմված պայմանագրային հիմքով անցնի ՀՀ պետական մարմիններին։
Ակնկալում եմ Ձեզնից, պետության ղեկավարներից հատուկ մեծահոգի, մարդասիրական աջակցություն, հուսալով, որ այն կլինի»։
Ա.Ավետիսյան
Ք.Երևան, Ռուբինյանց փ.17/25
«Ա». Քաղաքացին հայտնել էր դեղի անունը. EYLEA ( «Այլեա/Էյլեա»)։ Այն աշխարհում հայտնի դեղ է աչքի որոշ ծանր հիվանդությունների (օրինակ՝ ծերունական մակուլյար դեգեներացիա, շաքարային դիաբետից առաջացող հատուցվածության և այլն) բուժման համար։ Մեր որոնումները գտնելու, որ EYLEA-ի ներկրումը Թուրքիայից դեպի Հայաստան իրականում իրականացվում է օրինական՝ գրանցված դեղերի շուկայի միջոցով, զուր էին։ Ըստ մեր որոնողական աղբյուրների. «Չկան հրապարակված տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ որևէ հայկական դեղերի ներմուծող ընկերություն բացահայտ հայտնել է EYLEA, առաջարկել որպես ներմուծված դեղ։ Հետազոտությունները նայում են ընդհանուր ներմուծվող դեղերի շուկային, բայց EYLEA-ի մասին կոնկրետ չի հիշատակվում»։
«Առավոտ» օրաթերթ
04.12.2025


















































