Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղբանտարկյալները, «հիբրիդային բոբոն» եւ ԵՄ-ն

Դեկտեմբեր 05,2025 10:00

Ներկա իշխանությունը (ինչպես եւ անկախ Հայաստանի նախորդ, Խորհրդային Միության եւ մնացած բոլոր ավտորիտար երկրների իշխանություններն էին անում) պնդում է, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան: Նրանք, ում մենք քաղբանտարկյալ ենք համարում, պարզապես քրեական հանցագործներ են կամ մեղադրվում են այդպիսի հանցագործություններ կատարելու մեջ:

Այս առումով Հայաստանի իշխանությունների «արդարացումները» տեղավորվում են ժանրի դասական կանոնների մեջ: Բայց այդ սովորական ստերի կաթսայի մեջ կա մի հավելում, որը, որքան էլ պարադոքսալ թվա, ճշմարտության ակնարկներ ունի իշխանության իրական մոտիվների մասին: Ուղիղ իրավապահ մարմինները դա չեն ասում, բայց քաղաքական-քարոզչական մակարդակով դա բարձրաձայնվում է ամեն օր:

Քրեական մեղադրանքների քարոզչական «հավելումն» այն է, որ քաղաքական եւ «եկեղիցական» գործերով հետապնդվողները, անկախ նրանից, թե ինչ հոդված են նրանց «կպցրել», իրականում պետության թշնամիներ են: Ըստ պաշտոնական դիցաբանության՝ մեր գլխավոր թշնամին Ռուսաստանն է, իսկ Փաշինյանի բոլոր ընդդիմախոսները (եւ ոչ միայն ընդդիմախոսները, այլեւ այս կամ այն պատճառով նրան դուր չեկող հոգեւորականները) Ռուսաստանի գործակալներ են, 5-րդ շարասյուն են, «հիբրիդային պատերազմի» մարտիկներ են:

Իսկ եթե այդպես է, եթե նրանք այդքան վտանգավոր մարդիկ են, ապա նրանց հետ կարելի է անել ամեն ինչ՝ մի քիչ էլ օրենք խախտել, մի քիչ էլ գործ կարել՝ բոլոր մեթոդներն արդարացված են: Չէ՞ որ նրանք ահռելի վտանգ են ներկայացնում պետության համար: Եվ ստացվում է, որ, թեեւ հետապնդումը իբր «քրեական» է, իշխանությունը յուրովի եւ անուղղակիորեն հաստատում է, որ այն քաղաքական է:

Այդ մոտեցումն, ըստ ամենայնի, կիսում է ԵՄ-ն, որը պատրաստվում է Հայաստանին 15 միլիոն եվրո տալ՝ «հիբրիդային ներգործությունը» չեզոքացնելու համար: Ո՞վ է «հիբրիդային ներգործությունը» կատարում: Ռուսաստանը: Ո՞ւմ են կպցնում այդ «հիբրիդային» պիտակները: Փաշինյանի բոլոր ընդդիմախոսներին: Ո՞ւմ են տալու այդ փողը: Իշխանությանը եւ նրա շահերը ներկայացնող հ/կ-ներին: Արդյոք չի՞ ստացվում, որ ԵՄ-ն օգնում է իշխանությանը՝ ճնշել ընդդիմությանը:

Յուրահատուկ «ժողովրդավարական» մոտեցում է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Եվրոպա՞… Էդ ինչ բան է_20 տարի անց:

    Օգնություն էլ կա` 15մլն եվրո Տրոյան ձիու տեսքով, օգնություն էլ` ԱՄՆ-ի ռազմավարական հայտարարությունը:

    Հայերիս համար ճիշտ ժամանակին տպագրվեց ԱՄՆ 33 էջանոց Ազգային անվտանգության ռազմավարությունը:
    Չկար միջազգային լրատվական միջոց, որ չանդրադառնար: Բոլորը ունեին վերնագրում ‘Europe faces ‘civilisational erasure”: Որոշները հիշատակեցին Ր. Քամյույի ‘The Great Replacement’

    Կարդալ ՊԱՐՏԱԴԻՐ Է.

    Trump administration says Europe faces ‘civilisational erasure’
    https://www.bbc.com/news/articles/c04vdengk3do

    Անտրանի` Goole-ի տառացի թարգմանություն.

    Ես` ԱՄՆ-ը ինչպես է ընկալում, օրինակ, ԵՄ էմիսսարների 15 մլն եվրո տրամադրելը.

    ‘…մեղադրեց Եվրոպական Միությանը և «այլ միջազգային մարմիններին» այնպիսի գործողություններ իրականացնելու մեջ, որոնք «խաթարում են քաղաքական ազատությունն ու ինքնիշխանությունը», ասաց, որ միգրացիոն քաղաքականությունը «ստեղծում է հակամարտություններ» և ասաց, որ այլ խնդիրներից են «խոսքի ազատության գրաքննությունը և քաղաքական ընդդիմության ճնշումը, ծնելիության մակարդակի կտրուկ անկումը և ազգային ինքնության ու ինքնավստահության կորուստը…»։

    Միգրանտների առիթով ես ասեմ, որ Մարթա Կալլաս-Կայա Կոսը այդ գումարի դիմաց ՆԱԵՎ պահանջած կլինեն (էնթադրում եմ) շուքով ընդունել 300 հազար թուրքին:

    Խաղաղության մասին.
    ‘«Եվրոպական մեծ մեծամասնությունը խաղաղություն է ցանկանում, սակայն այդ ցանկությունը չի վերածվում քաղաքականության՝ մեծ մասամբ այդ կառավարությունների կողմից ժողովրդավարական գործընթացները տապալելու պատճառով»’

    Հայաստանում խաղաղության ցանկությունը ոչ միայն չի վերածվում այլ չի էլ վերածվի քաղաքականության` մնալու է Ձեր ասած բոբոն, ժողովրդավարական գործընթացները տապալելու նպատակով:

    Մենք մե..եծ օգնություն ստացանք ԱՄՆ-ից այսօր: Սա միլլիարդներ արժի: Եթե խելացի տնորինենք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031