Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Քի Վեսթի փաստաթուղթը նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, «դա եղել է դավադրություն, և դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի են ունեցել «հոկտեմբերի 27» և դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններ»։
«ՉԻ»․ Հլը մի րոպե։ Ռոբերտ Քոչարյանը 1999 թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն անվանում էր «ուչաստկովիի գործ», Վազգեն Մանուկյանը համարում էր «մի խումբ ռոմանտիկների» իրականացրած գործողություն, ու հանկարծ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման 8-րդ տարում հայտարարում է, թե դա ուղիղ կապ է ունեցել Քի Վեսթի բանակցությունների հետ։ Ուշադրություն դարձրեք՝ չի ասում «հավանաբար», չի ասում «հնարավոր է», դա ներկայացնում է որպես իրողություն, և վերջ։ Հարց՝ որտեղի՞ց նրան այդպիսի տեղեկություններ։ Տեղյա՞կ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ ՀՀ Քրեական օրենսգրքում հանցագործության մասին իմանալ–չհայտնելու վերաբերյալ հոդված կա, տեղյա՞կ է, որ մեկ այլ հոդվածով էլ զրպարտությունն է քրեորեն հետապնդելի, հետևաբար՝ ինքը պիտի կամ իրավապահ մարմիններին հայտնի իր ունեցած ինֆորմացիան, որը կապացուցի հոկտեմբերի 27-ի ոճրագործության կապը Քի Վեսթի բանակցությունների հետ, կամ կարող է պիտակավորվել որպես զրպարտիչ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:
Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով:


















































