«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած «Իմ քայլը» հիմնադրամը ավելի շատ աչքի է ընկնում նվիրատուների ցանկով, քան արած գործով եւ աշխատանքով։
Բանն այն է, որ 2025 թվականի ընթացքում հիմնադրամը 8 անանուն աղբյուրից ստացել է 120 մլն դրամ։
20 մլն դրամ Հիմնադրամին նվիրաբերել է «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությունը, որը 2019 թվականին զենքի եւ զինամթերքի արտադրության մեջ կիրառվող ապրանքների ներմուծման համար արտոնություն էր ստացել։
«ՍԻԼ կոնցեռնի» սեփականատեր Սուքիասյան ընտանիքի կողմից ստեղծված «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ։
Կարդացեք նաև
«Մոբայլ սենթր» խանութների ցանցը նվիրաբերել է 10 մլն դրամ։ Ընկերությունը Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տեղում է եւ պետությանը վճարվել է 52,4 մլրդ դրամ հարկ։
«Արմսվիսբանկը» «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել է ընդամենը 1 մլն դրամ։ Ըստ ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերության իրական շահառուն շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է, ով նաեւ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահն է։
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ-ն Հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ։
Հետաքրքիրն այն է, որ նվիրատուների ցանկում գեթ մեկ պատահական անձ չկա, ինչն էլ հարցեր է առաջացնում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































