Լրահոս
Օրվա լրահոսը

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը դրանով ապաշխարության ճանապարհ անցավ եւ դարձի եկավ. Ստեփան Ասատրյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 05,2025 10:34

«Հրապարակի» զրուցակիցը Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամն է՝ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը:

Բարոյականությունից եք խոսում, բայց Նավասարդ Կճոյանը, որն արժանացել է նույն Փաշինյանի եւ այլոց սուր քննադատություններին, այժմ ինչպե՞ս դարձավ բարոյական եւ դեռ մի բան էլ ինքն է մերժում անբարոյականությունը: Ասում էին` «Բենթլի» ունի, կոռուպցիոներ է, օֆշորում հաշիվներ ունի եւ այլն: Հիմա ի՞նչ փոխվեց:

– Ես կասեմ իմ տպավորությունները: Նա այդ ճանապարհով ապաշխարության ճանապարհ անցավ եւ ցույց տվեց, որ այլեւս չի ուզում իր եպիսկոպոսությունը շարունակել, եւ ինչ-որ մի պահի դարձի եկավ: Աստված միշտ էլ մեղավորի դարձն է ակնկալում: Եթե մեղավորն ընդունում է, որ ինքը մեղավոր է, ապա իմացած եղեք, որ Աստված սպասում է դրան եւ ուրախ է ընդունել մեղքերը: Ինչ է մեր ասածը, ասում ենք` ով մեղք է գործում, թող ընդունի իր մեղքը: Մեղք գործելը վատ բան է, մեղքի մեջ մնալն առավել վատ բան է:

Ո՞վ է անմեղ: Կա՞ աշխարհում անմեղ մարդ:

– Ոչ թե ասեք՝ ով է անմեղ, այլ ասեք` ո՞վ կցանկանա դառնալ անմեղ: Իսկ ես այդ հարցին կպատասխանեմ հետեւյալ կերպ` այն մարդը, ով մեղքին կասի «ոչ»: Նա, ով չի հարմարվի մեղքի հետ․ ես այդպես կասեի: Անմեղ է նա, ով արդար է: Ով արդար չէ, ուրեմն իր տակը մեղք ունի, նա, ով կուզի Աստծով արդարանա, նա առաջին հերթին պետք է մեղքերից հրաժարվի: Եթե Նավասարդ սրբազանը որոշել է այդ ճանապարհով անցնել, ես նրան շնորհավորում եմ, շնորհավորում եմ նաեւ մեր եկեղեցուն:

Այդ եպիսկոպոսների հայտարարությունից տպավորություն ստեղծվեց, որ կաթողիկոսն այնքան անմեղ է, որ նրա միակ մեղքն Արշակ սրբազանին սատարելն է:

– Իմ կարգալուծությունը, Տեր Թադեի եւ Տեր Տարոնի կարգալուծությունը նրա համար էր, որ իբրեւ վարկաբեկել ենք եկեղեցու հեղինակությունը: Թե ինչով ենք վարկաբեկել, դա դնում ենք մի կողմ, բայց մեզ փաստացի դրանում են մեղադրում: Այդ հայտարարությունից տպավորություն ենք ստանում, որ եկեղեցու հեղինակությունն իրենց համար խիստ կարեւոր է, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մենք, չանելով այն, ինչ արել է Արշակ սրբազանը, կարգալույծ ենք լինում, իսկ նա` ոչ: Հ1-ի եթերից խոսե՞լն է հեղինակազրկում եկեղեցին, թե՞ պղծության մեջ լինելը: Եկեք նժարին դնենք:

Ինքը՝ Արշակ սրբազանն ասում է, որ այդ տեսանյութերը կեղծ են:

– Բայց իր հարցազրույցի ժամանակ էլ ասում էր՝ եթե ինձ կարգալույծ անեք, ինձ հնարավորություն կտաք, որ էլի նման մեղքեր գործեմ: Այսինքն` նա ընդունեց, որ նման մեղք է գործել: Նա հանրությանը սպառնաց:

Ոչ` ուզում էր ասել եթե նման կյանքով ապրող լինեի, ուրախ կլինեի, որ ինձ կարգալույծ են անում, այդ դեպքում ավելի ազատ կյանքով կապրեի:

– Նույն տրամաբանությամբ` մեզ էլ չպետք է կարգալույծ անեին: Նա նպաստել է մեր կարգալուծությանը, նա հող է նախապատրաստել, որ մենք էլ գնանք սխալների ճանապարհով:

Ինչո՞ւ հայտարարությամբ հանդես եկող եպիսկոպոսներին էլ կարգալույծ չեն անում` ըստ Ձեզ:

– Մեր հանգամանքները տարբեր են: Ես քահանա եմ, իրենք` եպիսկոպոս, արքեպիսկոպոս են, իրենց անցած ճանապարհը ծավալուն է, ծանրակշիռ, իրենց կարգալույծ անելն այդքան էլ հեշտ չէ, եւ հետո՝ կարգալույծ անողը` Արշակ սրբազանը, նրանցից մի քանիսի հետ հավասար հարթության վրա է: Օրինակ` Նավասարդ սրբազանն ավելի երկար ճանապարհ է անցել, քան Արշակ սրբազանը: Այս պարագայում դժվար է որոշումներ կայացնելը` հավասարը հավասարին, բայց քանի որ իրենք հատուկ վերաբերմունք են ունեցել քահանաների նկատմամբ, միշտ էլ քահանաներին վերեւից են նայել ու մտածել են` հեշտությամբ կտշենք:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031