«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում կարճվելու է Վաղարշապատի ընտրություններից առաջ՝ հոկտեմբերի 21-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք թեկնածուների կողմից «բարեգործական միջոցառման» վերաբերյալ հարուցված քրեական վարույթը, որը ոչ այլ ինչ էր, քան նախընտրական կաշառք եւ Ընտրական օրենսգրքի ոտնահարում։ Ավելին, տեւական ժամանակ այս գործը Հակակոռուպցիոն կոմիտեում, կարելի է ասել, չի էլ քննվել․ ո՛չ հարցաքննվողներ են եղել, ո՛չ էլ որեւէ մեկը կարգավիճակ է ունեցել։
Էջմիածնում ՔՊ-ի առերեւույթ խախտումների առթիվ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել էր դատախազություն։ ՀԿ-ն իր դիմումում նշել էր, որ միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: Նվերները փոխանցողների թվում նաեւ ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու է եղել (հարթակում կանգնելու միջոցով)։
Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցը, թե վարույթն ինչ փուլում է, չմեկնաբանեցին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վարույթը կարճվել է՝ առանց որեւէ հետեւանքների։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































