Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հաստատեց, որ ինքն ապօրինություն է կատարում, խախտում է Սահմանադրությունը, գերազանցում է իր լիազորությունները։
Ինչքան էլ փորձես արդարացնել ԱԱԾ-ն սեփական շահերիդ համար օգտագործելը եւ Գյումրիի քահանային ԱԱԾ աշխատակցի այցն ու Վեհափառի անունը չհնչեցնելու առաջարկը փորձես ներկայացնել որպես ԱԱԾ-ի կողմից վարչապետի անձի պահպանությանն ուղղված քայլ, խնդրանք, դա ակնհայտ ապօրինություն է, իրավասությունների գերազանցում, իրավապահ համակարգը քաղաքական նպատակներով օգտագործել։ Ինչքան էլ հայտարարես, որ ոչ թե կաթողիկոսի հրաժարականն ես պահանջում եւ նոր ընտրություն, այլ ասել ես․ ձեւ չկա՝ «ինքը պետք ա ըտեղից գնա», դա վարչապետի իրավասություններից դուրս քայլ է, Սահմանադրության ոտնահարում, քրեորեն պատժելի արարք։
Իսկ այն, որ հայտարարում ես, թե կաթողիկոսն «օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտի» է ենթարկվում, դա պետք է ապացուցել, հակառակ դեպքում պետք է պատժվի նման բան ասողը՝ զրպարտության համար։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































