Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում

Դեկտեմբեր 05,2025 11:16

Իտալիայից Հայաստան ժամանած բժիշկ Լուիջի Չաչչին և ատամնատեխնիկ Անդրեա Սասսեն ժամանակակից իմպլանտոլոգիայի նորարարական ու տեխնոլոգիական լուծումների վերաբերյալ իտալական C-Tech Implant ընկերության փորձն են ներկայացրել հայ մասնագետներին։

Իտալացի մասնագետները սեմինարի ընթացքում անդրադարձել են վերականգնողական ստոմատոլոգիայի նոր միտումներին, թվային տեխնոլոգիաների կիրառմանը և բարդ կլինիկական դեպքերի արդյունավետ լուծումներին։

Միջոցառումը կազմակերպվել է ՊրոֆԴենտա ընկերության և իտալական C-Tech Implant-ի նախաձեռնությամբ՝ Հայաստանում նավիգացիոն և թվային իմպլանտոլոգիայի զարգացումը խթանելու, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու նպատակով։

Սեմինարի գլխավոր գործընկերը հայաստանյան լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգն է, որը առողջապահական ոլորտի տնտեսվարողներին առաջարկում է ձեռք բերել բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ սկսած 0.5% փաստացի տոկոսադրույքից։

«Ակբա Լիզինգը ստոմատոլոգիական այս սեմինարի գլխավոր գործընկերն է։ Մենք առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին առաջարկում ենք լիզինգի շահավետ պայմաններ՝ նորագույն սարքավորումների ձեռքբերման համար։ Այս պահին պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առողջապահության ոլորտի տնտեսվարողները կարող են ձեռք բերել բժշկական սարքավորումներ՝ սկսած 0.5% փաստացի տոկոսադրույքից»,- նշել է Ակբա Լիզինգի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։

«Այս սեմինարի հիմնական նպատակը փորձի փոխանակումն է իտալացի մեր գործընկերների հետ, և, իհարկե, ոլորտային նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում։ Ակբա Լիզինգի հետ համագործակցում ենք արդեն հինգ տարի և ձեռք ենք բերել ինչպես ներբերանային սկաներ, այնպես էլ ստոմատոլոգիական բազկաթոռներ, միկրոսկոպներ, վերջերս էլ մեր կլինիկան համալրեցինք ևս մեկ միկրոսկոպով և թվային սկաներով։ Պայմանները շատ լավն են. մինիմալ 10% գումարի ներդրմամբ հնարավոր է ձեռք բերել սարքավորումներ շատ չնչին տոկոսներով, որոնք նույնիսկ ժամանակի ընթացքում չեն երևում»,- նշել է ՊրոֆԴենտա ընկերության հիմնադիր Սերգո Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031