Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ ենք, բայց այս պահին օրակարգում փախստականների հարց մեզ մոտ չի քննարկվում»

Դեկտեմբեր 05,2025 11:47

ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խուսափեց պատասխանել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հերթական պահանջներին։ Ալիեւն այսօր նորից տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին՝ խոսելով այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» վերադարձի մասին։

«Ես ոտքի վրա այդ հայտարարությանը որեւէ կերպ չեմ անդրադառնա, քանի դեռ այդ հայտարարությանը չեմ ծանոթացել։ Ինչ վերաբերում է առհասարակ փախստականների վերադարձի թեմային, մենք Ադրբեջանի գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ ենք ամենատարբեր հարցերով, այս պահին օրակարգում նման հարց մեզ մոտ չի քննարկվում։ Մենք առաջ ենք շարժվում այն փաստաթղթերից ելնելով, որոնք ստորագրվել են օգոստոսի 8-ին»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Գյումրիում պատարագի է մասնակցելու։ «Կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ գտնվել է պատարագ մատուցող հոգեւորական, որը կզեղչի կաթողիկոսի անունը, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մեզ համար Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, մենք մասնակցում ենք այն պատարագներին, որոնք մատուցում են հոգեւորականներ, ովքեր կիսում են եկեղեցու նորոգման օրակարգը»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031