«Արշակ սրբազանին ներկայացված մեղադրանքը խայտառակություն է, սա Հայաստանում միահեծան անսահմանափակ բռնակալության հաստատման փորձ է։ Ընդ որում, ամենացինիկ բռնակալության հաստատման փորձ է։ Մեղադրանքը, որը ներկայացվել է Արշակ սրբազանին, ուղղակի ծաղր է մարդկային բանականության նկատմամբ, ծաղր է սեփական ժողովրդի նկատմամբ։ Ինչ կուզեմ, այն էլ կանեմ, այս մոտեցմամբ է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ իշխանությունները տեսան՝ Արշակ սրբազանը կանգնած է Վեհափառի թիկունքին, եւ, ահա, ծնվում է մի զավեշտալի ու խայտառակ մեղադրանք։ «Ներողություն եմ խնդրում այս արտահայտության համար, բայց ջեբը պլան գցելը, դա այլ հաստատություններին հատուկ ոճ է»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Լիակատար, ամբողջական աջակցությունս եմ հայտնում Արշակ սրբազանին, Միքայել սրբազանին, Բագրատ սրբազանին, Մկրտիչ սրբազանին եւ բոլոր խղճի բանտարկյալներին, ովքեր այսօր պայքարում են հանուն մեր երկրի ազատության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































