Լրահոս
Օրվա լրահոսը

Երախտամոռության արագ դաս՝ Արայիկ Հարությունյանի օրինակով. Դավիթ Անանյան

Դեկտեմբեր 05,2025 12:12

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երախտամոռության արագ դաս՝ Արայիկ Հարությունյանի օրինակով

Տարիներով բազմաթիվ պահերի եմ ականատես եղել, երբ Արայիկ Հարությունյանը ոչ թե ուժեղ դիրքերում էր, այլ հակառակը՝ կյանքի խաչմերուկներում կանգնած։ Եվ այդ իրավիճակներում նա միշտ ստացել է աջակցություն, հանգստություն, բարեկեցություն՝ ուրիշների շվաքի տակ։

Այդ պատճառով այսօր նրա մանիպուլյատիվ գրառումը ոչ թե զայրացնում է, այլ պարզապես հարց է ծնում. մարդ որքան արագ կարող է մոռանալ այն ձեռքերը, որոնք իրեն կայունություն են տվել։

Հարությունյանի երեկվա «խիզախ» գրառումը քաղաքական գնահատական չէ։ Դա ինքնահաստատման անհաջող փորձ է՝ սեփական անգույն անցյալը փակելու համար։ Քամուց շարժվող համակարգի մարդիկ սովորաբար հենց այսպես են փորձում մեծ երևալ՝ բարձր ձայնով, բայց թույլ հիմնավորումներով։

Իսկ լայն պատկերը շատ պարզ է․ երբ պաշտոնական վերելքը չի կառուցվում արժանիքի վրա, այդպիսի մարդիկ ցանկացած պահի դառնում են մանիպուլյացիայի պարզ գործիք և քամուց կախված ցուցանակ։

Եվ մեկ բան ընդամենը պետք է արձանագրել. երախտամոռությունն ու սուտը, երբ միանում են, արդյունքում ստացվում է ոչ թե քաղաքականություն, այլ փոքրոգիության ու մանրության աղմուկ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031