Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավոր Մասիս Մելքոնյանը պետք է Նիկոլ Փաշինյանի կալանքի որոշումը տա, հետո հեռանա դատական համակարգից»․ Հայկ Մամիջանյան

Դեկտեմբեր 05,2025 12:42

ԱԺ ճեպազրույցների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ եկեղեցու դեմ արշավին եւ Արշակ սրբազանի կալանավորման որոշմանը։ 

Մամիջանյանն ասաց․ «Պարզ է, որ իշխանափոխությունից հետո դատավոր Մասիս Մելքոնյանն ու իր նման դատավորի կոչմանը չհամապատասխանող մարդիկ դատական համակարգում չեն լինելու։ Բայց իմ առաջարկը հետեւյալն է լինելու հետագայում՝ Մասիս Մելքոնյանը պետք է Նիկոլ Փաշինյանի կալանքի որոշումը տա, հետո հեռանա դատական համակարգից՝ վերջնականապես ամբողջացնելու իր կերպարը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ Մամիջանյանի՝ ցանկացած նմանօրինակ արշավից եկեղեցին միայն ուժեղանում է։ «Եվ ես չեմ կարծում, որ Վեհափառ հայրապետին կալանավորելու պարագայում մեր եկեղեցու հետեւորդներից որեւէ մեկի համար որեւէ բան կփոխվի։ Որտեղ որ լինի Վեհափառ հայրապետը, այնտեղ էլ կլինի վեհարանը։ Եթե այսպես շարունակվի, մեկուսարաններում, նաեւ Նուբարաշեն ՔԿՀ-ում ավելի շատ արժանապատիվ հոգեւորականներ ու արքեպիսկոպոսներ կլինեն, քան որոշները, որոնք կառավարության շենքերում ու ուրիշ գաղտուկ տեղերում սեփական կաշին փրկելու համար գործարքների են գնում»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031