Լրահոս
Օրվա լրահոսը

Այս թեման աննախադեպ տարածում է ստանում Ադրբեջանում, իսկ ՀՀ-ի լռությունը ինքնին շատ խոսուն է. Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 05,2025 13:37

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Առաջ զգուշանում էի ասել, բայց հիմա վստահ կասեմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, այս թեման դառնալու է օրակարգ։ Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում։ Սա, ցավոք, արդեն հստակ է, իսկ ովքեր ուզում են նստել թախտին ու սպասել բախտին կամ ուզում են դեռ իրենց համոզել, որ կան բաներ, որոնց Փաշինյանը ունակ չէ, մի օր ուղղակի իրենց իրերն են հավաքելու ու այլ երկիր ման գան ապրելու։ Քանի դեռ կարող ենք մեր երկիրը պահել ու պաշտպանել քաղաքական մեթոդներով, եկեք անենք դա, իսկ դրա ճանապարհը Փաշինյանին իշխանությունից զրկելն է։ Դա կարող է անել միայն ՀՀ-ում ապրող ՀՀ քաղաքացին՝ իր դիրքորոշմամբ, քվեով ու հստակ վերաբերմունքով։

Ասածիս ի ապացույց նշեմ՝ սրանք բառացի մեջբերումներ են Իլհամ Ալիևի այսօրվա ելույթից։ Այս թեման աննախադեպ տարածում է ստանում Ադրբեջանում, իսկ ՀՀ-ի եկող լռությունը ինքնին շատ խոսուն է…

  • «Հայերի վերաբնակեցումից հետո Ադրբեջանի նախնիների հողերում՝ 1905-1907, 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին ադրբեջանցիների դեմ իրականացված կոտորածների և անօրինական վերաբնակեցման հետևանքով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ լքեցին իրենց հայրենիքը և ապաստան գտան Ադրբեջանում»։
  • «Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում, լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, անհրաժեշտ է համընդհանուր արժեքների հարգանքի, թշնամանքի էջը փակելու և ժողովուրդների միջև փոխըմբռնման համար»։
  • «Մենք հավատում ենք, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց նախնիների հողեր, և մեր ժողովուրդների միջև կհաստատվեն բարիդրացիական հարաբերություններ»։

Հիշեք, որ սա ասում է մի բռնապետ, որն Արցախի ու Հայաստանի դեմ ձեռնարկեց պատերազմներ, բլոկադա, էթնիկ զտում, բռնի տեղահանում ու արեց ամեն ինչ, որ Արցախում «խաղաղություն» հաստատվի առանց հայերի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031