Լրահոս
Օրվա լրահոսը

4 սրբազանների նկատմամբ էլ հարուցվում են շինծու, հորինված քրեական գործեր. Հայկ Մամիջանյան

Դեկտեմբեր 05,2025 13:47

«Զարմանալիորեն անկանխատեսելի բաներ են տեղի ունենում արդեն 4-րդ սրբազան հոր՝ Արշակ սրբազանի հանդեպ, խոսքը վերաբերվում է այն սրբազաններին, որոնք կանգնած են Հայ Առաքելական եկեղեցու կողքին:

4 սրբազանների նկատմամբ էլ հարուցվում են շինծու, հորինված քրեական գործեր: Շատ զարմանալի է, որ հենց Մասիս Մելքոնյանն ընտրվեց դատավոր, որն աչքի է ընկել իր անաչառությամբ եւ իշխանությունների հրահանգները չկատարելով»,-լրագրողների հետ զրույցում հեգնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա ասաց, որ իր խոսքերը հումոր են՝ իրականության դժոխքից մի քանի վայրկյանով շեղվելու համար: Մամիջանյանի ձեւակերպմամբ, Փաշինյանն ավելի վայրագ է շարունակելու իր գործողությունները, եթե ընտրվի. «Մենք անհրաժեշտություն ունենք օր առաջ սա կասեցնել: Առանց բոլոր հայրենասերների համատեղ պայքարի, սակայն, սա չի կարող կասեցվել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031