«Այստեղ գտնվողների ուղերձը միակն է՝ դատապարտել Նիկոլ Փաշինյանի բռնաճնշումները Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Այս բռնաճնշումները ոչ միայն հակաեկեղեցական են, այլ նաեւ հակաքրիստոնեական են: Ինձ մոտ արդեն կասկած չի հարուցում այն, որ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով »,-լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը:
Մալխասյանը փաստում է՝ Վեհափառ Հայրապետը Շվեյցարիայում բարձրաձայնել է գերիների վերադարձի ու Արցախի մասին, եւ դրանից հետո են սկսվել բռնաճնշումները, իսկ ավելի վաղ Փաշազադեն հրահանգել էր կարգի հրավիրել Հայ Առաքելական եկեղեցուն: Դերենիկ Մալխասյանի ձեւակերպմամբ, մնացել է Փաշինյանը հատուկ ծառայություններին հրահանգի խեղդամահ անել Կաթողիկոսին: Նրա խոսքով, Փաշինյանը չի արել այնպիսի բան, որ չեն արել բոլշեւիկները 1937թ :
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































