«Եթե եկեղեցականներին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրեական գործ պետք է հարուցվի այդ գործով, ոչ թե ջեբը պլան գցելու։ Դա ուղղակի վիրավորանք է ոչ միայն եկեղեցու, այլ նաեւ ժողովրդի նկատմամբ»,- ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա անդրադարձավ հարցին, որ ԱԱԾ-ականները հոգեւորականների հետ զրույցներ են տանում, որպեսզի պատարագների ժամանակ նրանք չհիշատակեն Վեհափառի անունը։ «Այո, ԱԱԾ-ին կուղարկեն, որ եկեղեցականների հետ զրուցեն, չեմ բացառում, որ կուղարկեն, որ լրատվամիջոցների հետ զրուցեն։ Փաշինյանը փորձում է եկեղեցու միջի սատանաներին գտնել, որ Վեհափառի անունը զեղչեն»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաեւ բանակցային փաթեթին, որն օրերս հրապարակել էր կառավարությունը։ Նա հարցադրում արեց․ «Ի՞նչ էր բանակցել Նիկոլ Փաշինյանը Ալիեւի հետ Դուշանբեում, Աշխաբադում, Դավոսում, Մյունխենում։ Դրա մասին որոշակի տեղեկություններ տվել է Ալիեւը պատերազմից մի քանի օր առաջ, Նիկոլ Փաշինյանը չի հերքել, ուղղակի դժգոհել է, թե ինչո՞ւ եք գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպում։ Հետեւաբար, եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է բանակցությունների ամբողջական պատկերը տալ, թող նաեւ նշի, թե ինչ է ինքը քննարկել Ալիեւի հետ տետ-ա-տետ՝ առանց օտար աչքերի եւ ականջների»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































