Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասկադ էներգոն»-ն՝ 21-րդ դարի ինժեներական մտքի մրցունակության չափանիշ

Դեկտեմբեր 05,2025 15:30

«Կասկադ էներգո» ՍՊ ընկերությունը հանդիսանում է Ռուսաստանի խոշորագույն ինժեներական և շինարարական կազմակերպություններից մեկը։ Այն նաև մասնագիտացած է ցածր լարման էլեկտրական սարքավորումների նախագծման և արտադրության մեջ։ Արտադրությունն իրականացվում է նորագույն տեխնոլոգիաներով ու բարձրորակ սարքավորումներով՝ ապահովելով ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան բոլոր վկայականները։

Ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին՝ որպես բազմապրոֆիլ «Կասկադ» ընկերությունների խմբի մաս։ Այս տարիների ընթացքում «Կասկադ էներգո»-ն կուտակել է հսկայական փորձ արտաքին ինժեներական ցանցերի ու կապի մոնտաժման, ինչպես նաև մինչև 110 կՎ և բարձր լարման ենթակայանների ու հաղորդման գծերի կառուցման ոլորտներում։ Ընկերության կողմից կառուցված շենքերի շարքում են Ռուսաստանի Դաշնության խոշորագույն անշարժ գույքի ու ենթակառուցվածքային օբյեկտները։

«Կասկադ էներգո» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղն ընդգրկված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում։ Այն զբաղվում է բարձրավոլտ ենթակայանների կառուցմամբ, էլեկտրաէներգետիկ սարքավորումների, ինչպես նաև երրորդ սերնդի միաֆազ և եռաֆազ «խելացի» հաշվիչների արտադրությամբ, տեղադրմամբ ու սպասարկմամբ։

Ընկերության տեխնոլոգիական ներուժը ամրապնդվում է Ռուսաստանի հայտնի «ՄԻՐՏԵԿ» ընկերության կողմից տրամադրված ծրագրային ապահովմամբ։ Այս լուծումները հնարավորություն են տալիս համատեղել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և ջերմամատակարարման տվյալները մեկ միասնական տեղեկատվական հարթակում։

«Կասկադ էներգո» ՍՊԸ-ն արտադրում է KD-2 տեսակի միջին լարման ենթակայանային սարքավորումներ, որոնք հագեցած են հզոր ռելեական պաշտպանությամբ։

Այս պահին ընկերությունը սպասարկում է շուրջ 700 հազար բաժանորդ ամբողջ Հայաստանի տարածքում։ Աշխատանքներն իրականացվում են ժամանակակից «Պիրամիդա-2» ծրագրային համակարգի միջոցով։ Վերջինս GPRS ցանցի ու հատուկ ռադիոկապի միջոցով ապահովում է ինտեգրված տվյալների փոխանակում «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության հետ՝ էլեկտրաէներգիայի ընթերցելիության և սպառման, տվյալների ճշգրտման և այլ գործառույթների ուղղությամբ։

Այս էլեկտրոնային կառավարման համակարգերը թույլ են տալիս իրական ժամանակում մշտադիտարկել էլեկտրաէներգիայի՝ բաժանորդին հասնելու ողջ ճանապարհը։ Ընկերության կարգաբերող և արագ արձագանքման խմբերը աշխատում են հանրապետության մարզերում՝ տեղում առաջացող խնդիրներին արդյունավետ լուծումներ տալով։

«Կասկադ էներգո»-ն, համագործակցելով «Բարձրավոլտ Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի հետ, պետության պատվերով իրականացրել է ենթակայանների վերակառուցման և արդիականացման աշխատանքներ Հաղթանակ, Լիճք, Ագարակ-2, Շինուհայր և Արարատ-2 ենթակայաններում։ Բացի սարքավորումների արտադրությունից, ընկերությունը իրականացնում է լայնածավալ նախագծման և շինարարական աշխատանքներ՝ էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում։

Այս պահին ընկերության կառուցվածքային ստորաբաժանումներում ու արտադրական շղթայի տարբեր օղակներում աշխատում է շուրջ 250 մասնագետ։

«Կասկադ էներգո» ՍՊԸ-ն սերտ համագործակցում է Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի հետ՝ ուսանողներին առաջարկելով պրակտիկայի հնարավորություն, իսկ լավագույններին՝ մշտական աշխատանք։ Այժմ արդեն 20 ուսանող աշխատանքի է անցել ընկերության տարբեր արտադրական ստորաբաժանումներում։

«Տաշիր» ընկերությունների խմբի միջոցով ընկերությունը հովանավորում է համալսարանի էներգետիկայի ֆակուլտետը, տրամադրելով գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին բարձր կրթաթոշակ՝ շուրջ 200 հազար դրամի չափով։

Բացի այդ, ընկերությունը համագործակցում է մասնավոր կազմակերպությունների հետ՝ տրամադրելով խելացի էներգետիկ լուծումներ Viva-ի, Ucom-ի, երկաթուղային և այլ ոլորտների համար։

Կազմակերպությունը մշտապես կատարելագործում է իր արտադրական գործընթացները՝ ներդնելով համաշխարհային լավագույն փորձն ու գիտելիքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031