Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ամոթի նշան է ԵՄ-ի համար»․ Ռուբեն Մելիքյանը՝ ԵՄ-ի լռության մասին

Դեկտեմբեր 05,2025 15:59

«Այս ակցիան ամոթի նշան է ԵՄ-ի համար, որովհետև այն արժեքները, որոնք նրանք տասնամյակներ ՀՀ-ում քարոզել են, նրան հանգեցրին, որ ՀՀ-ում ունենք «հետույք» բառն արտասանելու, այն եթերում օգտագործելու համար  խուլիգանության հանցակազմով բանտում գտնվող մարդկանց հետ»,- ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց անցկացվող բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։

Նա հայտնեց, որ գալիս է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրից ու նշեց․ «Այդպես ենք ասում՝ Մասյացոտնի դատարանից՝ Ավան նստավայրից եմ գալիս, և այնտեղ շատ ստանդարտ ընթացակարգով դատավոր՝ արդեն արքիդատավոր, երեք արքեպիսկոպոս կալանավորած Մասիս Մելքոնյանն իր հերթական որոշումը կայացրեց՝ շատ սպասելի։ Տեսնում ենք, որ թափանիվն անընդհատ առաջ է գնում, և գործող իշխանությունները մեծ հաշվով շատ քիչ բան ունեն սահմանափակվելու»։

Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությանը՝ նա ասաց․ «Այս կառույցն է, որ տարիներ շարունակ հայտարարում էր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների կարևորության մասին։ Ես այստեղ եմ, քանի որ հույս ունեմ, որ ներսում կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն լսել»։

Բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031