Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հաստատեց ԱԱԾ-ի՝ Հայ Առաքելական եկեղեցու գործերին միջամտելու հանգամանքը. Ռուբեն Մելիքյան

Դեկտեմբեր 05,2025 16:25

«Մեր գործընկերոջ՝ Արսեն Բաբայանի հետ այսօր առավոտյան միացանք՝ իրավապաշտպաններից ես եւ Սերգեյ Հարությունյանը: Չգիտեմ ինչքանով է տեղին այստեղ շեշտելը, բայց ամեն դեպքում իրավական հանգամանք է, որ ուզում եմ շեշտել: Եվրոպական կոնվենցիայի մի դրույթ կա, որ հազվադեպ է վկայակոչվում, մենք այստեղ վկայակոչեցինք՝ մարդու իրավունքների նկատմամբ միջամտությունը, սահմանափակումը չի կարող տեղի ունենալ այլ նպատակով, քան նախատեսված է կոնվենցիայով: Մեր համոզմամբ, այստեղ գործ ունենք մարդու իրավունքների նկատմամբ միջամտության, սահմանափակման, հալածանքի հետ»,-լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա ասաց, որ պնդում են ՝ տվյալ պարագայում առկա է կոնվենցիայի 18-րդ հոդվածը:

«Վարչապետը չհերքեց և, ըստ էության, հաստատեց ԱԱԾ-ի՝ ծեսին եւ Հայ Առաքելական եկեղեցու գործերին միջամտելու հանգամանքը, մասնավորապես պետք է զեղչվի, թե չպետք է զեղչվի Վեհափառ Հայրապետի եւ թեմակալ առաջնորդի հիշատակությունը: Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս շատ ավելի ամուր հիմքերով պնդել, որ գործ ունենք բացարձակապես այլ, հանցագործության հետ կապ չունեցող նպատակով Արշակ սրբազանին մեկուսացնելու հետ»,-ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

 

Տեսանյութն ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031