Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրն է ստիպել, որ միջազգային կառույցները չլռեն և հավատարիմ մնան ժողովրդավարական արժեքներին, որոնց հիման վրա ԵՄ-ն ստեղծվել է»․ Դավիթ Ֆիդանյան

Դեկտեմբեր 05,2025 16:33

«Այսօր՝ փաշինյանական վարչախմբի օրոք, մենք տեսնում ենք, որ ճնշումների նոր շրջափուլ է սկսվել, և այդ համատեքստում անհասկանալի է մնում ԵՄ լռությունը։ Այսօր ԵՄ-ն լռում է Փաշինյանի իշխանության օրոք համատարած բռնաճնշումների, խոսքի ազատության դեմ սահմանափակումների և ակնհայտ քաղաքական կալանավորման համատեքստում: Այն ԵՄ-ն, որը 20-րդ դարում է ստեղծվել ժողովրդավարական արժեքների հիման վրա, այն ԵՄ-ն, որը ժողովրդավարության և մարդու իրավունքների ջատագովն է»,-ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության դիմաց անցկացված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

Արդեն տեղեկացրել ենք, որ Անտիֆեյքի թիմը բողոքի ցույց անցկացրեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց և Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին փոխանցեցին քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի ուղերձը ու AntiFake.am-ի նամակը։

Ցույցի մասնակիցները ԵՄ պատվիրակության շենքի դիմաց վանկարկում էին՝ ազատություն քաղբանտարկյալներին։

Ցուցարարները կոչ արեցին ԵՄ-ին վերադառնալ ժողովրդավարական արժեքներին։

Հարցին՝ ԵՄ դեսպանից ի՞նչ ակնկալիք ունեք, լրագրողների հետ զրույցում Դավիթ Ֆիդանյանը պատասխանեց․ «Մենք ուզում ենք թակել բոլոր միջազգային կառույցների, ազդեցիկ միջազգային դերակատարների դռները, որոնք ներկայացված են ՀՀ-ում, որ ի ցույց դնենք այն խայտառակությունը, որը կատարվում է փաշինյանական ռեժիմի օրոք, և քաղաքական սուր քննադատության համար կարող են մարդկանց կալանավորել»։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԵՄ-ի լռությունը, Դավիթ Ֆիդանյանը պատասխանեց․ «ԵՄ-ի լռությունը պայմանավորում եմ աշխարհաքաղաքական առաջնահերթություններով․ ԵՄ ներկայացուցչությունը ժամանակին՝ ՀՀ-ում թեկուզ նախկին իշխանության օրոք, երբ մի փոքր որևէ մեկի մազը ծռվում էր, անմիջապես հայտնվում էր Պյոտր Սվիտալսկին և խիստ դատապարտող հայտարարություն էր անում։ Իսկ այսօր Վասիլիս Մարագոսն ուղղակի լռում է, երբ դասական քաղաքական բռնաճնշումներ են տեղի ունենում ՀՀ-ում փաշինյանական վարչախմբի օրոք։ Մեր խնդիրն է, որ ստիպենք՝ իրենք չլռեն և հավատարիմ մնան ժողովրդավարական արժեքներին, որոնց հիման վրա ԵՄ-ն ստեղծվել է»։

Ցուցարարներից մեկն էլ մտահոգություն հայտնեց՝ մինչև Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալը ԵՄ-ն արձագանքում էր ամեն քաղաքացու, որի ուսից թեթև քաշում էին, իսկ հիմա լռում է․ «Այս իշխանությունները բոլոր կարմիր գծերը հատելով՝ ներկայումս ստեղծել են բռնապետություն, որտեղ կարող են հանդիպել սրբազանների ձերբակալության, յուրաքանչյուր փոթքաստի  վարողի, երբ, յուրաքանչյուր մարդու, որը կարող է ազատ իր խոսքն արտահատել, արտահայտել իր ընդդիմադիր հայացքները, կարող են հանգիստ հայտնվել բանտում։ Յուրաքանչյուր ոք, ով դեմ է Նիկոլ Փաշինյանի հայացքներին, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ այս՝ ոչ բարով խաղաղությանը, դա նշանակում է, որ նրանց նկատմամբ կարող են ճնշումներ իրականացվել, զրկել ազատությունից։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որ լինի արդարադատություն, լինի ժողովրդավարություն և վերջիվերջո, եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, չի լինի ՀՀ, ինչպես հիմա չկա Արցախի Հանրապետություն»։

 

Բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031