ՀՀ-ն միացել է ԹԻՄՍՍ (TIMSS) 2027 թ. «Մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության միտումները» համաձայնագրին, որով նախատեսվում է հանրակրթության ոլորտում իրականացնել կրթական արդյունքի արտաքին գնահատում ԲՏՃՄ ուղղություններով:
Մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային միտումների հետազոտությունն իրականացվում է Կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ասոցիացիայի (International Association for the Evaluation of Educational Achievment) նախաձեռնությամբ՝ վերջինիս միջոցներով և մասնակից երկրների ներդրումներով:
Հետազոտության նպատակը կրթական փորձառության վերաբերյալ բարձրորակ, միջազգային մակարդակով համադրելի տվյալների հավաքագրումն է: Հետազոտության ողջ ընթացքում միջազգային հետազոտական ասոցիացիան կհամագործակցի ԿԳՄՍ նախարարության հետ՝ գնահատման ընթացակարգերի, հարցաթերթերի, նմուշառման ծրագրերի մշակման, տվյալների հավաքագրման և համադրելիության, ինչպես նաև համաձայնագրով նախանշված այլ ուղղություներով:
Հետազոտության ավարտից հետո Կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ասոցիացիայի կողմից կհրապարկվի հաշվետվություն, որտեղ կներկայացվեն մասնակից երկրների կրթության արդյունքներն ու ձեռքբերումները:
Կարդացեք նաև
Նշենք, որ TIMSS-ը կրթական արդյունքների չափման միջազգային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս մասնակից երկրին հասկանալու կրթական համակարգի ներկա վիճակը, համեմատելու հաջողություններն այլ երկրների հետ, բացահայտելու առկա խնդիրները։
Մինչ այս Հայաստանը մասնակցել է TIMSS-ի 6 հետազոտությունների։
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































