Ermenihaber. «Գլոբալ խաղաղության ինդեքսը» հրապարակել է 2025-ի աշխարհի երկրների խաղաղության ինդեքսը։ Պետությունների ցանկում ներառված է 163 երկիր։ Ըստ արդյունքների՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետության մակարդակով հակամարտությունները զգալիորեն ավելացել են։ Իսկ բազմաթիվ երկրներ էլ մեծացրել են իրենց ռազմականացումը, մինչդեռ որոշ երկրների հաջողվել է պահպանել խաղաղությունը։
2025-ի աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկը.
1. Իսլանդիա
2. Իռլանդիա
Կարդացեք նաև
3. Նոր Զելանդիա
4. Ավստրիա
5. Շվեյցարիա
6. Սինգապուր
7. Պորտուգալիա
8. Դանիա
9. Սլովենիա
10. Ֆինլանդիա
Ցանկի 58-րդ տեղում Հայաստանն է, 95-րդ տեղում՝ Ադրբեջանը, 109-րդ տեղում՝ Վրաստանը, 142-րդում՝ Իրանը, իսկ Թուրքիան զբաղեցրել է 146-րդ տեղը։
Թուրքիան 14 երկրներից մեկն է, որ ներառված է ավելի քան 5 արտաքին հակամարտության մեջ։ Այդ հակամարտությունների թվում առաջատար են հատկապես Սիրիան և Եթովպիան։
Նշվում է, որ Սառը պատերազմից ի վեր իրենց համաշխարհային ազդեցությունն ընդլայնող երկրների թիվը եռապատկվել է ու այդ երկրների թվում են Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Վիետնամը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։


















































