Լրահոս
Օրվա լրահոսը

Պետնախարար Վերնոն Քոքեր. ՄԹ-ՀՀ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նոր խթան կհաղորդի համատեղ ծրագրերի իրականացմանը

Դեկտեմբեր 05,2025 16:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է պարոն Քոքերի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին շրջանում առկա ակտիվ երկխոսության և համագործակցության փաստը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է լայն օրակարգ, որն առնչվում է տարբեր ոլորտների և ուղղությունների։ Երկրի ղեկավարը հավելել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում կապերի հետևողական ընդլայնմանը։

Վերնոն Քոքերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նոր խթան կհաղորդի բազմաոլորտ կապերին և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարարը գոհունակություն է հայտնել հայ գործընկերների հետ արդեն իսկ ունեցած քննարկումներից և նշել, որ պատրաստ են շարունակել սերտ երկխոսությունը՝ համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու նպատակով։

Զրուցակիցները կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝  ռազմական կրթության, կիբեռանվտանգության ոլորտներում։

Նիկոլ Փաշինյանը և Վերնոն Քոքերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի։ Մասնավորապես, Վերնոն Քոքերը շեշտել է Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության ամրապնդման գործում՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու համագործակցության խթանմանը։

Մտքեր են փոխանակվել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգռված է Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված հռչակագրում ամրագրված սկզբունքների շրջանակում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ և այդ նպատակով միջազգային ներդրումների ներգրավմամբ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031