Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դեսպանը շեշտեց մարդասիրական հարցերի հասցեագրման կարևորությունը՝ այդ համատեքստում նշելով հայ պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

Դեկտեմբեր 05,2025 17:27

Դեկտեմբերի 4-ին դեսպան Տիգրան Բալայանը «Վաշինգտոնյան համաձայնություններն ու Եվրոպական ինտեգրման հեռանկարները» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և եվրոպագիտության բնագավեռներում մասնագիտացող ուսանողների առջև։

Ուսանողներով լի սրահում դեսպանն անդրադարձավ օգոստոսի վաշինգտոնյան համաձայնագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին, ձեռնարկվող քայլերին, տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերին՝ մասնավորապես ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և այդ համատեքստում հարևան երկրների հետ հարաբերություններին։

ՀՀ դեսպանը շեշտեց մարդասիրական հարցերի հասցեագրման կարևորությունը` այդ համատեքստում նշելով հայ պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։

Խոսելով TRIPP-ի իրագործման կարևորության մասին դեսպան Բալայանը շեշտեց, որ կապակացվածությունը և կապուղիների վերագործարկումը Հարավային Կովկասի համար նույն նշականությունն ունի, ինչ Ածխի և պողպատի միությունը Եվորպայում խաղաղության հաստատման և համագործակցության մթնոլորտի ձևավորման համար։

Դասախոսությունից հետո ուսանողներն իրենց հարցերը ուղղեցին դեսպան Տ. Բալայանին` Հայաստանի արտաքին քաղաքականության, հարևան երկրների հետ փոխգործակցության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և ՀՀ եվրոպական հավակնությունների վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031