Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի փեսային ազատ են արձակե՞լ

Դեկտեմբեր 05,2025 18:45

Տեղեկացրել ենք,  որ քիչ առաջ աշխատավայրից՝ Գյումրու քաղաքապետարանի շենքից, ոստիկանների ուղեկցությամբ Շիրակի մարզի քննչական բաժին էին տարել Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին՝ Վարդան Ղուկասյանի փեսային։

Մեր այս տեղեկությունը հաստատել էին Գյումրու քաղաքապետարանից՝ նշելով, որ չգիտեն՝ ինչն է պատճառը։ Նրանք նաև չգիտեին՝ արդյո՞ք նրան ձերբակալել են։

Հենց նոր քաղաքապետարանի պաշտոնյաներին տեղեկություն է հասել, որ Ավետիս Առաքելյանին ազատ են արձակել քննչականից:

Ի դեպ, մենք դիմել ենք ՀՀ Քննական կոմիտե՝ պարզաբանում ստանալու համար, թե ինչ գործի շրջանակում են Գյումրու քաղաքապետի պաշտոակատարին ուղեկցել քննչական բաժին, պատասխանը քիչ անց։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031