Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուգ Մորեն ընդգծել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին

Դեկտեմբեր 05,2025 19:20

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպական քաղաքական համայնքի հարցերով հատուկ հանձնակատար, արտակարգ և լիազոր դեսպան Հյուգ Մորեին։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտնին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հաջորդ տարվա մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի անցկացմանն ու այդ ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում և ՀՀ Կառավարությունը ներդնում է բոլոր ջանքերը՝ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի համոզմամբ՝ գագաթնաժողովի հյուրընկալումն էլ ավելի կամրապնդի ՀՀ–ԵՄ համագործակցությունն ու կնպաստի համատեղ նոր ծրագրերի իրականացմանը։

Հյուգ Մորեն համոզմունք է հայտնել, որ միջոցառումը մեր երկրում կանցնի լավագույնս և ընդգծել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով աջակցելու նախապատրաստական հետագա աշխատանքներին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու այդ առումով կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031