Լրահոս
Օրվա լրահոսը

Բենիամին Մաթեւոսյան․ Մենք այստեղ առերեւույթ տեսնում ենք սահմանադրական կարգի տապալում․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 06,2025 10:25

«Հրապարակ»-ի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանն է:

– Նախօրեին Փաշինյանը խոստովանել է, որ իր մասնակցությամբ կատարվող պատարագներից առաջ նախապես քահանաների հետ համաձայնության են գալիս, որ Վեհափառի անունը չարտաբերեն: Ինչո՞ւ է Փաշինյանը նման հայտարարություններ անում, եւ որոշ հոգեւորականներ ինչո՞ւ են նրան ենթարկվում:

– Այստեղ նախ պետք է մեկնաբանություն տան իրավաբանները, ինչից հետո՝ իրավապահ մարմինները։ Ինչու․ որովհետեւ պատարագների կարգը, տեքստը, օրացույցը եւ այլն, հաստատվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողմից հաստատված համապատասխան աշխատանքի շրջանակներում: Ըստ ՀՀ գործող Սահմանադրության, Հայ առաքելական եկեղեցին եւ պետությունն իրարից անջատ են: Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ֆունկցիան, որպես վարչապետ, համարել նաեւ Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելը, նա չի կարող որոշել, թե որ պատարագի ժամանակ ում անունը պետք է հնչի, նա չի կարող նման հարցեր որոշել: Եթե շատ խորանանք, ապա այս օրենքները նույնիսկ Գարեգին Բ-ն չի սահմանել, ոչ էլ անգամ նրան նախորդած կաթողիկոսները, ոչ էլ, առավել եւս, Նիկոլ Փաշինյանը: Վստահ եմ, որ այս ամենին իրավապահները մի օր գնահատական են տալու:

Մենք այստեղ առերեւույթ տեսնում ենք սահմանադրական կարգի տապալում: Այս մարդիկ քայլեր են ձեռնարկում, որոնք դեմ են օրենքներին: Նա նաեւ խոսել է ԱԱԾ-ի գործառույթների մասին: Ո՞վ է նրան իրավունք տվել ԱԱԾ-ին բացահայտ ուղղորդել եւ հպարտորեն հայտարարել այդ մասին: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են քահանաները ենթարկվում նրան, ապա շատ հստակ է: Ոչ ոք սուրբ չէ, մարդկանց վրա կոմպրոմատներ են հավաքում եւ շանտաժի ենթարկում: Երբ մարդը կառավարչական գործառույթ է իրականացնում, անպայման գտնվում են մարդիկ, ովքեր որոշակի դժգոհություններ են ունենում: Դա շատ մարդկային երեւույթ է: Այժմ Փաշինյանն այդ մարդկային երեւույթը փորձում է օգտագործել կաթողիկոսի դեմ: Ցավալի է, բայց փաստ է: Այո, կան մարդիկ, ովքեր իսկապես նեղացած են Գարեգին Բ-ից, կան նաեւ մարդիկ, որոնց իսկապես շանտաժի են ենթարկում:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031