Հայաստանի բնակչության մոտ 95.4 տոկոսը՝ 2 մլն 793 հազար 42 մարդ, իրենց դավանանքով պատկանում են Հայ առաքելական եկեղեցուն. տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ հիմնվելով 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը անցկացված մարդահամարի արդյունքների վրա։
Մարդահամարի տվյալները բացահայտում են նաև երկրի կրոնական բազմազանության պատկերը։ Ըստ հրապարակման՝ բնակչության 0.6 տոկոսը՝ 17 հազար 501 մարդ, որևէ կրոնական դավանանք չունի։
Կաթոլիկ եկեղեցուն իրենց պատկանելությունը նշել է բնակչության 0.61 տոկոսը՝ 17 հազար 884 մարդ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































