«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել միջազգային գերժամանակակից ռոբոտային եղանակով՝ ապահովելով բարձր ճշգրտություն, անվտանգություն և արդյունավետություն։
Ռոբոտային վիրաբուժությունը կիրառվում է 2008 թվականից՝ աշխարհի առաջատար բժշկական կենտրոններում, և այժմ հասանելի է նաև Հայաստանում՝ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում, որտեղ ներդրվել է ռոբոտային համակարգ, որն արդեն իսկ սահմանել է ավելի քան 20 համաշխարհային ռեկորդ և ապահովել 100% հաջողության ցուցանիշ։
Ռոբոտային վիրաբուժությունը կիրառվում է վիրաբուժության տարբեր ոլորտներում՝ ընդհանուր վիրաբուժություն, կոլոպրոկտոլոգիա, օնկոլոգիա, բարիատրիա, ճողվածքների վիրաբուժություն, ուրոլոգիա, գինեկոլոգիա և այն ներկայումս Հայաստանում հասանելի է միայն «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում։
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը շարունակում է հավատարիմ մնալ բժշկության միջազգային առաջատար փորձն ու առողջապահական ոլորտի նորագույն տեխնոլոգիաները և սարքավորումները Հայաստան բերելու և ներդնելու իր առաքելությանը»- նշում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր- տնօրեն Արմինե Հովակիմյանն ու հավելում,-«Շատ կարևոր է ոչ միայն Հայաստան բերել բարձրագույն տեխնոլոգիան, այլև կարողանալ տիրապետել գիտելիքներին և ապահովել արդյունավետ սպասարկում։ Եվ ես նաև հպարտությամբ փաստում եմ, որ մեր բժիշկենրը լիովին պատրաստ են կատարելու ռոբոտային համակարգով վիրաբուժություններ, քանի որ արդեն իսկ մասնակցել են համապատասխան վերապատրաստումների արտերկրում և ամբողջությամբ պատրաստ են կիրառել ձեռք բերած փորձն ու հմտությունները Հայաստանում»։
Կենտրոնի բժիշկների խոսքով՝ ռոբոտային վիրաբուժական համակարգի ներդրումը հանդիսանում է կարևոր քայլ Հայաստանի վիրաբուժության զարգացման համար։ Ռոբոտը ապահովում է ավելի բարձր ճշգրտություն, խորը տեսանելիություն և ապահովում շարժումների ավելի լայն ազատություն, ինչի շնորհիվ հնարավոր է նվազ ինվազիվ եղանակով և մեծ արդյունավետությամբ իրականացնել ամենաբարդ վիրահատությունը։
Ռոբոտային այս համակարգի միջոցով իրականացվել են հարյուրավոր կլինիկական հեռավար վիրահատություններ, այդ թվում աշխարհի ամենաերկար 5G հեռավար վիրահատությունը՝ Չինաստանից Մարոկկո՝ 12 000 կմ հեռավորության պայմաններում։ Ներդրված Toumai MT-1000 համակարգն իր նորարարական հնարավորություններով միավորում է առաջադեմ հաղորդակցական ենթակառուցվածքներ՝ ներառյալ 5G, լայնաշերտ, օպտիկամանրաթելային և արբանյակային կապերը՝ ապահովելով բժշկական նորարարությունների անխափան և անվտանգ կիրառումը։
Գերժամանակակից այս սարքի ներդրումը նոր նշաձող է սահմանում հայկական վիրաբուժության մեջ ապահովելով առավել անվտանգ, քիչ ինվազիվ և գերճշգրիտ վիրահատությունների իրականացում ինչի արդյունքում կշահի մեր պացիենտը։ Ռոբոտային վիրաբուժության համակարգը կնպաստի նաև հեռաբժշկության դինամիկ զարգացմանը, կխթանի միջազգային առաջատար մասնագետների հետ արդյունավետ համագործակցությունը, կվերացնի աշխարհագրական սահմաններն ու զգալիորեն կնվազեցնի բուժառուների` արտերկիր մեկնելու անհրաժեշտությունը:


















































