Մահացել է ականավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Աննա Սարգսյանը։
«Խորը ցավով տեղեկացա Արտավազդ Բագրատի Սահակյանի մահվան լուրին։
Արտավազդ Բագրատովիչը մեր մասնագիտության զարգացման և ձևավորման հիմնադիրն է Հայաստանում։
Տարիներ շարունակ նա կրթել և ոգևորել է բարձր պատրաստվածությամբ մասնագետների բազմաթիվ սերունդներ՝ իր գիտելիքով, փորձով և անսահման նվիրվածությամբ կարևոր ներդրում ունենալով ոլորտի կայացման գործում։
Կարդացեք նաև
Նրա անձը, մասնագիտական սկզբունքներն ու մանկավարժական ջերմ վերաբերմունքը երկար տարիներ կմնան հիշատակ բոլոր նրանց համար, ովքեր ունեցել են նրա հետ աշխատելու կամ սովորելու պատիվը։
Արտավազդ Բագրատովիչը դեռ շատ անելիքներ ու նպատակներ ուներ, և նրա կորուստը մեծ և անդառնալի է ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ նրա աշակերտների ու ճանաչողների համար։
Խորին ցավակցություն եմ հայտնում ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա բոլոր աշակերտներին։
Թող նրա լուսավոր հիշատակը մնա վառ և ներշնչման աղբյուր բոլորիս համար», – գրել է նա։


















































